«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Վերաբնակիչների և բնիկների միջև կնքվում էր «խաղաղության պայմանագիր»

Վերաբնակիչների և բնիկների միջև կնքվում էր «խաղաղության պայմանագիր»
29.08.2023 | 15:39

Մի ժամանակ ամերիկյան հնդկացիների մասին էի կարդում, և մի հետաքրքիր երևույթ էի նկատել՝ թե ինչպես էին նրանց իրենց հողերից հանում ու կոտորում։

Ամեն ինչ սկսվում էր նրանից, որ վերաբնակիչների և բնիկների միջև կնքվում էր «խաղաղության պայմանագիր», թե բա՝ հողը շատ է և բոլորիս էլ կբավարարի, եկեք խաղաղ ապրենք։ Հետո արդեն սկսվում էր կինոն։ Հնդկացիների ճանապարհներին անցակետեր էին դնում, փոխում էին գետերի հուները, հնդկացիներ էին կորում։ Այսպես, ժամանակի հետ, հնդկացիների մոտ բողոքի եռման աստիճանը այնքան էր բարձրանում, որ դիմում էին զենքին։

Վերաբնակիչները՝ արա, բայց դուք էս ի՜նչ ագրեսիվ եք, մենք ձեզ հետ խաղաղության պայմանագիր կնքենք, կոնստրուկտիվ բանակցություններ տանենք, իսկ դուք ձեռքներդ զենք վերցնե՞ք…

Ու սկսվում էր ֆորմալ կերպով բնիկների կողմից հրահրված պատերազմը։ Արդյունքում՝ բնիկները կոտորվում և եղածն էլ կորցնում էին։

Այս երևույթը Ջեյմս Քեմերոնը շատ լավ նկարագրել է իր «Ավատար» ֆիլմում։ Հիշում ե՞ք՝ "ответим террором на террор" արտահայտությունը։

Հնդկացիների հետ նմանություններ չե՞ք տեսնում:

Որպեսզի հաղթենք թշնամուն, նախ նրան պետք է հաղթել հնարամտությամբ՝ խաղը վարելով ըստ մեր կանոնների։ Իսկ հնարամտությունը և գավառամտությունն ու գավառական շուստրիությունը իրար բացառող կատեգորիաներ են։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ